Ռուսաստանի Դաշնության բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայում թիրախների։
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիեւում խոցվել է լոկոմոտիվային դեպո, որտեղ տեղակայված է եղել «FP-5» «Flamingo» տիպի ցամաքային բազավորման թևավոր հրթիռների պահեստը։
Ըստ նախարարության՝ հարված է հասցվել նաև «Bimobile» տվյալների կենտրոնին, որն ապահովում է տվյալների փոխանցումը, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) կարիքների համար։
Գիշերային հարձակումների ընթացքում խոցվել է նաև Կիևի «Պարկովի» տվյալների կենտրոնը, որն իրականացնել է պետական և առևտրային ծառայությունների տվյալների մշակումը։ Կրկին խոցվել է Կիեւի «Բիմոբայլ» տվյալների կենտրոնը։
Կիևի մարզում հարվածների թիրախ է դարձել «Բելոգորոդկա» պահեստային տերմինալը, որտեղ արտադրվում և պահեստավորվել են անօդաչու թռչող սարքեր։
Ռուսաստանի զինված ուժերը համակարգված հարված են հասցրել ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ թիրախավորելով ՈւԶՈւ-ի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոնները, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև ծովային նավերը»,-
Ռուսաստանը գիշերվա ընթացքում հարված է հասցրել Օդեսայի նավահանգստում երկու չորաբեռնատար նավի։

Русский