Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում անօդաչու թռչող սարքերը մխրճվել են բնակելի շենքի մեջ։
Ականատեսները SHOT-ին պատմել են, որ Երևանի ժամանակով ժամը 10:20-ի սահմաններում լսել են ուժեղ պայթյուն, ապա տեսել են նոր շենքի վերևում բարձրացող ծուխ: Անօդաչու թռչող սարքերը վնասել են տանիքը և մի քանի բնակարաններ: Շենքը բնակելի չէ, դեռևս շահագործման չի հանձնվել:
Տարածաշրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ: Ուֆայի օդանավակայանը երկու ժամով փակվել է:
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Վիրավորները բնակելի շենքի շինարարներն են եղել: Հոսպիտալացման կարիք չի եղել: Արտակարգ իրավիճակների ծառայությունները արդեն մարել են հրդեհը:
Կադրերն այստեղ

Русский