Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երուսաղեմի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերի հոգևոր սպասավորները` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, և ի աջակցություն Վեհափառ Հայրապետի

Blog Image

Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն Հայոց Հայրապետին: Ընդգծվում է՝ վեհափառ հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է:

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն ՀՀ Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորները, թեմական և ծխական խորհուրդների ատենապետերն ու ներկայացուցիչները Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։

Send