«Christian Post»-ը հրապարակել է Բաքվում անօրինական կերպով պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը։ Կրճատումներով ու թարգմանված ստորև՝
«Աշխարհի քրիստոնյաները Սուրբ Ծննդից առաջ սպասում են Բաքվում հայ բանտարկյալների ազատ արձակմանը»,- գրել է Դավիթ Վարդանյանը։
«Այսօր աշխարհի քրիստոնյաները բախվում են աննախադեպ մակարդակի հալածանքների և խտրականության։
Վերջին գնահատականները ցույց են տալիս, որ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ՝ աշխարհում հավատացյալներից 1-ը 7-ից և Աֆրիկայում 1-ը 5-ից, ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ամեն օր վտանգի տակ է դնում։ Միայն անցյալ տարվա ընթացքում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից։
Սրանք պարզապես վիճակագրություն չեն։ Սրանք ընտանիքներ են։ Սա ապագան է։ Եվ իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան»։

Русский