Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Աղիքային վարակիչ հիվանդություն Բյուրեղավանում․ խմելու ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ

Blog Image

Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շտապ մոբիլիզացրել է իր ուժերը և արագ արձագանքել։ Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են: Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Send