Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Blog Image

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից մարտի 13-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխվել 32-ամյա մի երիտասարդ, որը 2020 թ. նոյեմբերի 2-ից Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:

***

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ին Արմավիրի մարզի Արագած գյուղի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր ավազակության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

***

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 14-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 57-ամյա մի տղամարդ, որը 1996 թ. փետրվարի 20-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

***
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 14-ին վարչություն է ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։

ՆԳՆ ոստիկանություն

Send