Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ Քրեական ոստիկանների բացահայտումը

Blog Image

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։

Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի պահպանություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Send