Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն օրինակ է վերցնում «եղբայր» Ալիևից

Blog Image

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևել Իլհամ Ալիևի օրինակին, որի հետևանքներն, ինչպես միշտ, կրում է հայ հասարակությունը։

Ժողովրդավարության մասին բարձր կոչերով իշխանության եկածները հիմա փորձում են լռեցնել մարդկանց, որոնց ձայնը 2018-ին «կարևոր» էր։

Գանք սկզբից․ երեկ մամուլում հրապարակվեց, որ 55-ամյա մի կնոջ են կալանավորել՝ համացանցում  Փաշինյանի հասցեին արված գրառման համար. այն Փաշինյանի, ում բառապաշարը հղկելու համար հենց իրենք ստիպված եղան կանոնագիրք ստեղծել։

Երեկ մամուլից տեղեկացանք նաև, որ Ադրբեջանում է նման դեպք գրանցվել՝ 6 մարդ պատասխանատվության է ենթարկվել սոցցանցերում Ալիևի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։ Նրանցից 4-ը ենթարկվել են վարչական կալանքի, իսկ երկուսը՝ վարչական տուգանքների։

Ստացվում է, որ Փաշինյանը ընտրությունների նախաշեմին փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության շրջանում՝ չեզոքացնելով այն բոլորը ընդդիմադիր մեկնաբանություններն ու մեկնաբանողներին, որոնք «կվնասեն» իրեն։

 

Հիշեցնենք, որ խոսքի ազատությունը Հայաստանում երաշխավորված է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով: Այն թույլ է տալիս ազատորեն արտահայտել, փնտրել և տարածել տեղեկատվություն, սակայն սահմանափակվում է օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ այլոց իրավունքների պաշտպանության նպատակով: Չարաշահման դեպքերը կարգավորվում են հարակից օրենքներով:

 

Էմմա Մարտիրոսյան

Send