ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քաշ Պատելը և ամերիկահայ քանթրի երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը նշանադրվել են:
Հոկտեմբերի 4-ին 27-ամյա երգչուհին հայտարարել է, որ 46-ամյա Պատելն իրեն ամուսնության առաջարկ է արել:
Ուիլքինսը լուրը հայտարարել է X սոցիալական ցանցում և հրապարակել է երկուսի լուսանկարը, որում երևում է ամուսնության առաջարկի մատանին։ «Դիմեցի ոստիկանություն», - գրել է նա հրապարակման տակ։
Երգչուհին ավելի վաղ Քեյթի Միլլերի փոդքասթում քննարկել էր իր հայկական ծագումը: Հաղորդավարը հարցրել է երգչուհուն առցանց այն մեղադրանքների մասին, թե նա կապված է Իսրայելի հետախուզական «Մոսսադ» գործակալության հետ: «Ես հրեա չեմ, ես քրիստոնյա եմ: Ես հայ եմ», - պատասխանել է Ուիլքինսը: Նա նշել է, որ երբեք չի եղել Իսրայելում և չի հասկանում, թե որտեղից են ծագել այդ ենթադրությունները։
Քեշը և Ալեքսիսը հարաբերությունների մեջ են առնվազն 2023 թվականից։ Իր անձնական բլոգում երգչուհին նշել է, որ Պատելի հետ է եղել նրա՝ ՀԴԲ տնօրենի պաշտոնում երդմնակալության ժամանակ՝ 2025 թվականի փետրվարին։
2025 թվականի հուլիսին «Մեգին Քելլի շոու»-ի ժամանակաստղը հայտնել է, որ ՀԴԲ տնօրենի հետ ծանոթացել է Նեշվիլում՝ իր ընկերոջ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ։
Երաժշտական կարիերայից բացի, Ալեքսիս Ուիլքինսն աշխատում է որպես քաղաքական մեկնաբան։ 2025 թվականի մայիսից նա «The American Border Story»-ի խորհրդատու է, իսկ 2025 թվականի հունիսից՝ Ազգային հրաձգային ասոցիացիայի (NRA) տնօրենների խորհրդի անդամ։

Русский