Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանի հետ հակամարտությունը կարող է հանգեցնել Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի կործանմանը․ Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է հանգեցնել ամերիկյան երկու քաղաքների՝ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի կործանմանը։

Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ակնկալում է «հսկայական հաղթանակ» Իսլամական Հանրապետության նկատմամբ, որի համար պատրաստ է վճարել նման գին։

«Դա կհաստատի մեր արած ամեն ինչի ճշգրտությունը։ Սա շատ փոքր գին է, որը պետք է վճարել, և ամեն ինչ շատ շուտով կավարտվի»,- հայտարարել է Թրամփը՝ Նեբրասկայում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով։

Նա հավելել է, որ առճակատումը «գրեթե ավարտվել է»։

Send