Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինչ են Սանկտ Պետերբուրգում խոսել Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը

Blog Image

Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրվել է Նորվեգիայում կայացած բանակցությունների արդյունքներով, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչը նախորդ օրը խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի հարցով։

- Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայի կարգավորման հարցի նկատմամբ ուշադրության համար։

- Պուտինը նշել է, որ իրենց վերջին զրույցի ժամանակ Թրամփը շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։

- ՌԴ նախագահը հետաքրքրություն է հայտնել Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու հարցում։

- Պուտինը նշել է, որ հետաքրքրված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի գնահատականներով, և որ Ռուսաստանը պատրաստ է օգնել...

- Վիտկոֆը նշել է, որ Օսլոյի բանակցությունները արդյունավետ են եղել. առաջընթաց է գրանցվել։ «Ուկրաինայի հակամարտության մեջ ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմքեր կան»։

- Վիտկոֆը հույս ունի, որ Պուտինը կքննարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որտեղ կարող են քննարկվել տեխնիկական հարցեր։ Ընդգծել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հեռանկարներ ունեն տնտեսական հարաբերություններ զարգացնելու Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին «դիզելային գործարքի» վերաբերյալ որոշման համար։ Նշել է, որ իր հետ բերել է փաստաթղթեր, որոնք ուրվագծում են ուկրաինական կարգավորման մոտեցումները։

- Պուտինը հայտարարել է, որ դիզելային գործարքից հետո համաշխարհային գները նվազել են 5-6 տոկոսով, և որ Ռուսաստանը կարող է մեծ քանակությամբ պարարտանյութ մատակարարել ամերիկյան շուկա։

Send