Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև կայացած բանակցություններից հետո։
Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ժնեւում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքների վերաբերյալ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանը վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է Իրանի օրինական իրավունքները հարգող արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքների։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ երկկողմ հարցեր։

Русский