Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Լեմկինի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Խաչփար գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Համայնքային ոստիկանության Մուշի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Մուշի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը 2025 թ․ դեկտեմբերի 22-ից Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
ՆԳՆ ոստիկանություն

Русский