Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը թաքցրել է իր իրական շրջանառությունը և այն ամբողջությամբ չի ներառել ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հարկային հաշվարկներում, որի հետևանքով թաքցվել և չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՔԿ

Send