Լեհաստանը Միացյալ Նահանգների չափազանց հավատարիմ դաշնակիցն է, ես շատ եմ մտահոգված Գրենլանդիայի խնդրով, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Այո՛, ես շատ մտահոգված եմ Գրենլանդիայի խնդրով, և ես նաև շատ մտահոգված եմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձություններով, այն ամենով, ինչը հանգեցնում է լարվածության՝ գաղափարական և քաղաքական»,- ասել է Տուսկը։
«Ես կարծում եմ, որ երբ դու նման դիրքորոշում ունես, չպետք է ոչինչ անես անմիջապես, այլ պետք է արտահայտես քո կարծիքը։ Ընկերների շրջանում պետք է անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչն է քեզ դուր գալիս և ինչը՝ ոչ,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։
ԱՄՆ-ն տևական ժամանակ ցանկանում է իր տարածքը դարձնել Դանիային պատկանող Գրենլանդիան։

Русский