Իրանի ղեկավարությունը հարևան պետություններից հաղորդագրություններ է ստացել Պարսից ծոցում անվտանգության նոր համակարգի ձևավորման վերաբերյալ, հայտնել է Իրանի խորհրդարան նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք հարևան երկրներից հաղորդագրություններ ենք ստացել տարածաշրջանում նոր անվտանգության միջոցառումների մշակման վերաբերյալ», - ասել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը։
Ղալիբաֆը համոզված է, որ «միայն տարածաշրջանում անկախ անվտանգության համակարգը կբերի խաղաղություն»։ Նա չի մանրամասնել, թե որ հարևան պետություններից է Թեհրանն այդպիսի հաղորդագրություններ ստացել։
Իրանը նախկինում բազմիցս առաջարկել է Պարսից ծոցում նոր անվտանգության կառուցվածքի ձևավորում՝ հիմնված տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության վրա՝ առանց արտաքին ուժերի ներգրավման։

Русский