Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքը մեքենայի է հարվածել Սիրիայի հարավ-արևմուտքյան Բեյթ Ջին քաղաքի մոտակայքում։
Սիրիական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով 1 մարդ վիրավորվել է։
Իսրայելական բանակը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ թիրախը հարձակման նախապատրաստման վերջին փուլում եղած զինյալ է եղել։ «Այս ահաբեկչի գործողությունները անմիջական սպառնալիք էին ներկայացնում մեր ուժերի համար», - ասվում է հայտարարության մեջ։

Русский