ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (16.02-21.02.2026թ.)
Պայմանական նշաններ
Քամու արագությունը Բոֆորտի սանդղակով
Երևան քաղաքում՝
Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 17.6°C (2016թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 15.3°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.2°C

Русский