Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք, «Ավան» առողջության կենտրոնի բժշկուհին ոստիկաններին հայտնել է, որ տնօրենը, նրա տեղակալը, իրավաբանը վիրավորել, uպառնացել են․ Shamshyan

Blog Image

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 53-ամյա Նազիկ Ղ․-ն և հայտնել, որ «Ավան» առողջության կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 50-ամյա Արա  Ն․-ն, տնօրենի տեղակալ, Երևանի բնակիչ 68-ամյա Վառվառա Մ․-ն և իրավաբան Նելսոն Ն․-ն պարբերաբար վիրավորական բնույթի արրտահայտություններ են հնչեցրել իր հասցեին և սպառնացել, որ կազատեն աշխատանքից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նազիկ Ղ․-ն աշխատում է «Ավան» առողջության կենտրոն ՓԲԸ-ում, որպես բժշկուհի։

Send