Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Blog Image

Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան–Մոսկվա  չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Է. Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վ. Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները Է. Ա․-ին և Վ. Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։

Send