Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում

Blog Image

Եղեք զգոն․ եթե ստանում եք նամակներ ՀՀ կառավարության անունից և ձեզնից պահանջվում է ինչ-որ հղումով անցնել ու ֆայլ ներբեռնել, մի՛ արձագանքեք դրան, ամեն անգամ պարտադիր ստուգե՛ք տեղեկության իսկությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, նախևառաջ, հարկավոր է փնտրել Կառավարության և տարբեր գերատեսչությունների պաշտոնական հարթակներում, ինչպես նաև վստահելի ԶԼՄ-ներում»,-նշել է նա

Send