Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է 30-ից ավելի երկրներից բաղկացած կոալիցիայի ռազմական ծրագրերը՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համար։
«Մենք խոսել ենք նեղուցում նավարկությունն ապահովելու համար անհրաժեշտ գործնական ծրագրի և Մեծ Բրիտանիայի դերի մասին վերջին երկու շաբաթների ընթացքում ավելի քան 30 երկրներից բաղկացած կոալիցիայի կառուցման մեջ, որը մշակում է քաղաքական և դիվանագիտական ծրագիր», - բրիտանական հեռուստատեսությանն ասել է Սթարմերը Մերձավոր Արևելք այցի շրջանակում։
Նա ասել է, որ կոալիցիան նաև քննարկում է նեղուցով նավագնացության ռազմական կարողությունները և լոգիստիկան։ «Դա երեկ երեկոյան բանակցությունների կենտրոնում էր», - նշել է Սթարմերը։
Իրանի շուրջ լարվածությունը հանգեցրել է Հորմուզի նեղուցի արդյունավետ շրջափակմանը, որը Պարսից ծոցից համաշխարհային շուկաներ նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական երթուղի է, և նաև ազդել է տարածաշրջանում նավթի արտահանման և արտադրության վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրների նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։

Русский