ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Իսլամաբադ՝ Պակիստանի միջնորդությամբ Իրանի հետ խաղաղության բանակցությունների։
«Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին։ Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն։ Եթե իրանցիները պատրաստ են բարի կամքով բանակցել և բաց ձեռք մեկնել, դա մեկ բան է։ Եթե նրանք փորձելու են մեզ խաբել, ապա ցույց են տալու, որ բանակցային թիմը այդքան էլ ընկալունակ չէ։ Նախագահը մեզ տվել է բավականին հստակ ուղեցույցներ, և մենք կտեսնենք, թե ինչպես կընթանա»,- ասել է փոխնախագահը բանակցություններից առաջ։
Իրանական կողմի բանակցային թիմը գլխավորում է խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
Կադրերն այստեղ

Русский