Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լուկաշենկոն հաստատել է իր երկրի անդամակցությունը Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ, որով հաստատել է իր երկրի անդամակցությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված Խաղաղության խորհրդին և Խաղաղության խորհրդի կանոնադրության դրույթների իրականացմանը։

«Ես ստորագրել եմ համապատասխան դիմում ԱՄՆ-ին, որում նշվում է, որ մենք պատրաստ ենք ընդունել նրանց առաջարկը և դառնալ այս խորհրդի հիմնադիրները», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել բելառուսական «Բելտա» լրատվական գործակալությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրապարակել է Բելառուսի նախագահի նամակը։

 

Send