Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սպիտակ արջերն «առևանգում են» Թրամփին, փոխնախագահին, պետքարտուղարին․ Գրենլանդիայի օգտատերերի պատասխանը (տեսանյութ)

Blog Image

X-ում Գրենլանդիայի օգտատերերը տեսանյութով պատասխանել են ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի «գրավման» մասին հրապարակմանը։

Արհեստական ինտելեկտով ստեղծված տեսանյութում երևում է, թե «ինչպես են սպիտակ արջերն առևանգում» Թրամփին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։

Թրամփը Դավոսում նախատեսված հանդիպումներից առաջ հարապարակումներ էր արել Գրենլանդիայի և եվրոպացի առաջնորդների մասին։ Գրենլանդիայի մասին նկարի ցուցանակի վրա գրված է եղել. «Գրենլանդիա | ԱՄՆ տարածք 2026 թվականից»։

Send