Վերսալի պալատի տնօրեն և արվեստի պատմաբան Կրիստոֆ Լերիբոն Լուվրի նոր տնօրենն է, գրել են ԶԼՄ-ները։
Լերիբոն փոխարինում է Լորանս դը Կարսին, որը որոշել էր հրաժարական տալ թանգարանի կողոպուտից չորս ամիս անց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակման մասին հայտարարել է Նախարարների խորհրդի նիստում, իսկ Ֆրանսիայի կառավարության խոսնակ Մոդ Բրեժոնը հաստատել է տեղեկատվությունը։
Լորանս դը Կարսը փետրվարի 24-ին հայտարարել է Լուվրի տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին։

Русский