Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Էպշտեյնի ֆայլերից, այդ թվում՝ Թրամփին մեղադրող անձանց հարցաքննություններ, անհետացել են ՀԴԲ-ի տասնյակ արձանագրություններ․ CNN

Blog Image

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չի հրապարակել ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնի գործով տասնյակ վկաների հարցաքննության արձանագրություններ, հաղորդել է CNN-ը։

Ապացույցների ցանկը ներառում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) մոտ 325 արձանագրություն, սակայն դրանց մոտ մեկ քառորդը՝ 90 արձանագրություն, չի հրապարակվել Արդարադատության նախարարության կայքում։

Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի անդամ Ռոբերտ Գարսիան հայտարարել է, որ զոհերից մեկը լուրջ մեղադրանքներ է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Սակայն, ըստ Գարսիայի, որոշ փաստաթղթեր բացակայում են, և գերատեսչությունը դրանց հասանելիություն չունի։

Փետրվարի 15-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունն ավարտել էր Էպշտեյնի գործով ֆայլերի հրապարակումը։ Գլխավոր դատախազը անվանել է 300 հայտնիների, որոնց անունները նշված են հետաքննության փաստաթղթերում։ Նրանց թվում են նաև Դոնալդ Թրամփը, Օբամաները և Քլինթոնները, Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Կուրտ Քոբեյնը, Քիմ Քարդաշյանը։

Send