ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ»,- ասացին կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվում Գյումրու ՀՅԴ գրասենյակում։
Էմմա Մարտիրոսյան

Русский