Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աշակերտներին ծե ծել է, վիրավnրել. հայտնաբերվե՞լ է ուսուցիչը, մանրամասներ

Blog Image

Մայիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021թ-ից մինչև 2023թ-ի ընթացքում ՝ դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին, հաղորդում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նա հարվածել է 10-ամյա աշակերտների մեջքին, գլխին, ձեռքերին, քաշքշել հագուստներից, ասեղով ծակծկել է երեխաների մատները, քաշել է երեխաների մազերը, քաշել ու ձգել է երեխաների ականջները։

MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:

Էմմա Մարտիրոսյան

Send