Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդը։ Այն անջատվել է Սոմալիից որպես անկախ պետություն։ Պետությունը հայտարարել է, որ ձգտում է միանալ Աբրահամի համաձայնագրերին։
Մուսուլմանական այս երկիրը նախկինում հայտարարել էր Գազայի բնակիչներին ընդունելու իր պատրաստակամության մասին՝ պաշտոնական ճանաչման դիմաց։
Իսրայելի անունից հռչակագիրը ստորագրել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, իսկ Սոմալիլենդի նախագահ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլլահին ստորագրել է իր երկրի անունից։
Աբդուլլահիի հետ հեռախոսազրույցում Նեթանյահուն ասել է, որ երկրների միջև բարեկամությունը «հիմնարար և պատմական» է։ «Մենք մտադիր ենք ձեզ հետ համագործակցել տնտեսական, գյուղատնտեսական, սոցիալական զարգացման ոլորտներում», - ասել է հրեական պետության վարչապետը։։
Նեթանյահուն Աբդուլլահիին հրավիրել է պաշտոնական այցով Իսրայել։ Աբդուլլահին ասել է, որ նա կժամանի «հնարավորինս շուտ»։

Русский