Էպշտեյնի գործով հայտնաբերվել են ևս 1,000,000 էջ ֆայլեր, գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«Արդարադատության նախարարությունը ստիպված է իր ողջ ժամանակը ծախսել այս Դեմոկրատների կողմից ոգեշնչված խաբեության վրա։ Ե՞րբ են նրանք ասելու «ԲԱՎԱԿԱՆ» և անցնելու ընտրակեղծիքների և այլնի։
Դեմոկրատներն էին, որ համագործակցել էին Էպշտեյնի հետ, այլ ոչ թե Հանրապետականները։ Հրապարակեք նրանց բոլորի անունները, ամոթանք տվեք նրանց վը վերադարձեք մեր երկրին օգնելուն։
Արմատական ձախերը չեն ցանկանում, որ մարդիկ խոսեն Թրամփի և Հանրապետականների հաջողությունների մասին, այլ միայն վաղուց մահացած Ջեֆֆրի Էպշտեյնի մասին. սա պարզապես ևս մեկ Վհուկների որս է»,- գրել է ԱՄՆ նախագահը «TruthSocial» սոցիալական ցանցում։

Русский