Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դմիտրիեւն ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Blog Image

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւն ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հայտնել է Reuters-ը։

Դմիտրիեւը «կառուցողական բանակցություններ է վարել» ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ կապված ռազմական գործողությունների դադարեցման հետ։

Գործակալության տվյալներով՝ նախագահի հատուկ ներկայացուցիչը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների և էներգետիկայի նախարարությունների պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ ոլորտի ապագա նախաձեռնությունները՝ հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածի համար։

Դմիտրիեւը Նյու Յորք էր ժամանել անցյալ շաբաթ՝ բանակցությունների նոր փուլի համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել են, որ նա հանդիպել է հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Send