Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ․ Shamshyan

Blog Image

 

Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ գյումրեցիներին հայտնի «Վեգա»-ի մոտ, երիտասարդ տղան ամբողջությամբ մերկ քայլում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները և տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

Նշված բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշել են «հոգեշարժական գրգռգվածություն, էկզոգեն թունավորում հարցականով»։

Ըստ բժշկի՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Send