Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-ի։
Նեպալի իրավապահ մարմինների վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 5-ի՝ շաբաթ օրվա վաղ առավոտյան հայտնաբերվել է 1344 զոհ։ 4898 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, որոնցից 698-ը օտարերկրյա քաղաքացիներ են։
Օգոստոսի 26-ին երկրի հյուսիսում տեղի է ունեցել բնական աղետ։ Հզոր ջրհեղեղն առաջացել է Նեպալ-Չինաստան սահմանի մոտ՝ Ռասուվագադի սահմանային անցակետից մոտավորապես 20 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով։ Լեռնային հոսքը մեծ արագությամբ անցել է գետի հունով ավելի քան 70 կմ։ Իր ճանապարհին այն ավերել է բնակեցված տարածքներ և լայնածավալ ջրհեղեղներ է առաջացրել շրջակա տարածքներում։

Русский