Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին Կիեւում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի վրա երեկ տեղի ունեցած հարձակումից հետո։
Նախարարությունը բացատրել է, որ անօդաչու թռչող սարքի կողմից հարված ստացած շենքը Կիեւում Սլովակիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ։ Այս բաժինը ներկայումս գործում է սահմանափակ գրաֆիկով՝ անվտանգության իրավիճակի պատճառով։ Hարձակման պահին շենքում ոչ մի աշխատակից չի եղել։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիական բնակչության կյանքը և անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, մենք խստորեն կոչ ենք անում երկու կողմերին խուսափել հետագա սրացումից, որը միայն սրում է լարվածությունը և չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը։

Русский