Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մյանմայում բուդդայական վանքի վրա ավիահարվածի հետևանքով կյանքից հեռացել է առնվազն 14 մարդ

Blog Image

Մյանմայի ռազմական ուժերն հարվածել են Սագաինգ շրջանի Սվել Լե Օ գյուղում բուդդայական վանքին, գրել են ԶԼՄ-ները։

Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 20-ը վիրավորվել են։  Հարձակման պահին վանքում եղել է ավելի քան 100 մարդ, որ մասնակցել է շաբաթական մեդիտացիայի։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կործանիչը երկու ռումբ է նետել վանքի տարածքում։ Երկրորդ հարվածը վնասել է նաև մոտակա բնակելի շենքը։

Մյանմայի զինվորականները իշխանությունը զավթել են 2021 թվականի փետրվարի 1-ին՝ 2020 թվականի համընդհանուր ընտրությունները կեղծելու մեղադրանքներից և երկրում քաղաքական լարվածությունից հետո։ Բանակը ձերբակալել է երկրի փաստացի առաջնորդ և արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժիին, բազմաթիվ այլ պաշտոնյաների և իշխող կուսակցության առաջնորդների և հայտարարել 1 տարվա արտակարգ դրություն։

Հեղաշրջումից և ընդդիմության ցույցերի արյունալի ճնշումից հետո, 2021 թվականից ի վեր մոտ 6000 մարդ է մահացել, մոտ 3 միլիոնը տեղահանվել է։

 

Send