Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանն Իրաքից նավթ տեղափոխող մի քանի տանկերների Հորմուզի նեղուցով տարանցման թույլտվություն է տվել

Blog Image

Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցով տարանցման թույլտվություն են տվել Իրաքից նավթ տեղափոխող մի քանի տանկերների, հայտնել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրների։

Թեհրանն այս քայլին է դիմել Բաղդադի կողմից տարբեր ուղիներով փոխանցված բազմիցս խնդրանքներից հետո։ Տանկերների տարանցման հարցը քննարկման թեմաներից մեկն է եղել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ այս շաբաթ Իրաք կատարած այցի ժամանակ։

Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին ուրբաթ օրը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի փակումը Բաղդադի համար լուրջ խնդիր է. նրա խոսքով՝ իրաքյան նավթի արտահանումը կազմում է նորմալ մակարդակի մոտավորապես 10%-ը։ Վարչապետը բացատրել է, որ այլընտրանքային էներգամատակարարման ուղիները սահմանափակ են և իմպրովիզացված։

Send