Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց:
MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Ղուկասյանը դեռ շարունակում է բուժում ստանալ։
«Վարդան Ղուկասյանը ֆիզիոլագիապես երկու կարևոր խնդիր ունի։ Մեկը՝ անոթային, մյուսը՝ էնդոկրին համակարգի հետ կապված՝ շաքարային դիաբեդ, երկուսնն էլ ծանր աստիճանի են»։
Փաստաբանի խոսքով՝ բուժմանը զուգահեռ պետք է անցկացվի նաև փորձաքննություն։ Շուտով կավարտվի ստացիոնալ բուժումը, հետո վերականգնողական բուժում պետք է ստանա։ «Այս վիճակով պայմանավորված նաև փորձաքննությունը պետք է ավարտվի և տեսնենք եզրակացությունը՝ արդյո՞ք այս առողջական խնդիրները համատեղելի են»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը։
Փոստանջյանը նշեց՝ բուժումը դեռ պետք է շարունակվի, բայց թե որտեղ կշարունակվի այն, չկարողացավ հայտնել։
Վարդան Ղուկասյանի տեսակցությունները սահմանափակված են։
Էմմա Մարտիրոսյան

Русский