Նիկոլ Փաշինյանը նոր թանկարժեք նվերներ է ստացել. այս մասին MediaHub-ը տեղեկացավ ԿԿՀ-ում լրացված տվյալների ռեեստրից:
Փաշինյանը նվեր է ստացել 609 հազար դրամ արժողությամբ Տիգրան Մեծ արքայի պատկերով արծաթե տետրադրախմա: Դիմերեսին պատկերված է արքայի կիսանդրին՝ թագով, դարձերեսին՝ Տիխե աստվածուհին՝ ժայռին նստած:
Նվերը եղել է «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, կարծես թե, քայլեր է ձեռնարկվում մոռացության տալ Հայաստանի պատմությունը, մասնավորապես՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերածելով:
Սրանից բացի, Փաշինյանը նաև նվեր է ստացել 90 հազար դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել էր «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլարը (188,750,000 դրամ)։
Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:
Էմմա Մարտիրոսյան

Русский