ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողությունը՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առջև ունեցած ելույթում նշելով՝ «մենք շատ ուժեր ունեինք տեղերում, բայց դա ցնցող էր»։
«Մտածեք միայն. ոչ ոք չմահացավ։ Իսկ մյուս կողմից շատ մարդիկ մահացան»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև բանակն անվանել է «հզոր»՝ հավելելով, թե՝ «ոչ ոք չի կարող մեզ հաղթել»։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի զենք արտադրել «շատ ավելի արագ»։

Русский