Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյինը. Եվրահանձնաժողով

Blog Image

Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը, սակայն կպահպանի սահմանափակ շփումներ հանրապետության իշխանությունների հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«Դելսի Ռոդրիգեսը երդում է տվել որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, սակայն Վենեսուելայի ներկայիս իշխանություններն իրենց մանդատը ստացան ընտրությունների հիման վրա, որոնք չէին համապատասխանում ժողովրդավարական փոփոխությունների ձգտումներին», - ասել է նա: 

Send