Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-Իրան խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը գրեթե ավարտվել է | Ժնեւում հուշագիր կարող է ստորագրվել

Blog Image

ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը գրեթե ավարտվել է հիմնական կետերով, «Press TV»-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ էլ անհանգստություն և խափանումներ են առաջացրել այս գործընթացում», - նշել է Բաղային։

Դիվանագետի խոսքով՝ Իրանը բանակցություններին է միացել «բարի կամքով և լիակատար պատասխանատվությամբ», սակայն ամերիկյան դիրքորոշումը բազմիցս փոխվել է, ուղեկցվել է «անիրատեսական» պահանջներով ու հարձակումներով։

Հունիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկու երկրներն էլ համաձայնել են դադարեցնել պատերազմը։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ժնեւ են տեղափոխում սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանի այնտեղ՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ են ուղարկվել Եվրոպա՝ սարքավորումներ մատակարարելու համար՝ Վենսի՝ Ժնեւում ստորագրման արարողությանը ժամանելուն պես», - գրել է նա։

Send