Իսրայելը և ԱՄՆ-ն «Իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալներ են ուղարկել Իրան՝ զանգվածային անկարգությունների ժամանակ սադրանքներ իրականացնելու, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանելու համար, ասել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդոլրահիմ Մուսավին։
«ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը, փորձելով փոխհատուցել 12-օրյա սրբազան պաշտպանական պատերազմում իրենց պարտությունը, ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ուղարկեցին մեր մեծ ազգի վրա։ Այս վարձկանները, որոնք վայրի կենդանիներից էլ վատն էին, սպանեցին քաղաքացիական անձանց և անվտանգության աշխատակիցների»,- ասել է Մուսավին։

Русский