Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի, ևս 250-ը վիրավոր է. հաղորդում է Tolo news-ը՝ հղում կատարելով Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիթրաթին։
Երեկ երեկոյան TOLOnews plus թելեգրամյան ալիքը հաղորդել էր Քաբուլի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների և կրակոցների մասին։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլա Մուջահեդն ասել էր, որ Պակիստանը հարված է հասցրել մայրաքաղաքում գտնվող վերականգնողական կենտրոնին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Նա նշել էր, որ դա անպատասխան չի մնա։

Русский