Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ նվեր է ստացել ԱԳ նախարարը, ինչ արժեք ունի այն

Blog Image

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թանկարժեք նվեր է ստացել։ Այդ մասին MediaHub-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրից։

Միրզոյանին 265 հազար դրամ արժողոությամբ Բահլա ամրոցի պատկերով արծաթե ափսե են նվիրել, որը եղել է Օմանի արտաքին գործերի նախարարի՝ Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդի կողմից։

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանություն կատարած այցի ժամանակ հանդիպել է Օմանի ԱԳ նախարարին, որը Միրզոյանին փոխանցել է արարողակարգային նվերը։

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

Էմմա Մարտիրոսյան

Send