ԱՄՆ-ն Իրանին է հանձնել միջուկային համաձայնագրի նոր շրջանակի նախագիծ, հայտնել է «The Wall Street Journal»-ը։
Եթե Թեհրանը ընդունի այն, կսկսվեն 30-օրյա մանրամասն բանակցություններ։
ԱՄՆ-ի հիմնական պահանջները ներառում են Իրանի կողմից պաշտոնական հաստատում, որ չի ձգտում միջուկային զենք մշակել, Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտների ապամոնտաժում. ստորգետնյա միջուկային հետազոտությունների լիակատար արգելք։
Բացի այդ, պահանջի դեպքում պետք է ստուգումներ անցկացվեն, իսկ խախտումների համար պատժամիջոցներ կիրառվեն։
Նաև առաջարկվում են Ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում (անորոշ ժամկետի փոխարեն), բոլոր հարստացված ուրանի պաշարների փոխանցում։
Ամերիկյան կողմը նաև առաջարկում է Հորմուզի նեղուցի բացում՝ ուղեկցվող ԱՄՆ շրջափակման մեղմացմամբ և պատժամիջոցների վերացում՝ պայմանների կատարման հիման վրա, այլ ոչ թե նախապես։

Русский