Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցի վերաբացմանը

Blog Image

Կանադայի իշխանությունները պատրաստ են օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը։

Ըստ «The Globe and Mail»-ի՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այս հայտարարությունն արել է Ֆրանսիայում G7 գագաթնաժողովին ժամանելուց առաջ։ Վարչապետը նշել է, որ պատրաստ է G7-ի մյուս առաջնորդների հետ քննարկել, թե ինչպես կարող է Կանադան օգնել այս հարցում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրեն համաձայնագիրը։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ իր ելույթում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիր է ձեռք բերվել, և ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Send