Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հնդկաստանը մինչև հունիսի 22-ը արգելափակում է Telegram-ը բժշկական քննությունների պատճառով

Blog Image

Հնդկաստանը մինչև հունիսի 22-ը սահմանափակել է Telegram հաղորդակի աշխատանքը՝ բժշկական ընդունելության քննությունը վերստին անցկացնելու համար, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Կրթության նախարարությանը։

Հրապարակման համաձայն, այս միջոցառումները պայմանավորված են եղել քննության հարցերի արտահոսքով։ Հարցերը վերաբերում են բժշկական համալսարաններ ընդունվելու համար նախատեսված Ազգային որակավորման թեստին: Այն նախատեսված է եղել մայիսին, բայց չեղարկվել էր Telegram-ում տվյալների արտահոսքի պատճառով։

Կառավարությունն այժմ քննությունը նշանակել է հունիսի 21-ին։ «Telegram-ի դեմ միջոցառումները ձեռնարկվել են ի պատասխան հանցավոր խմբավորումների կողմից հարթակի կազմակերպված օգտագործման՝ NEET 2026 վերաքննության թեկնածուներին խաբելու համար», - բացատրել է Հնդկաստանի Կրթության նախարարությունը։

Իշխանությունները նաև հայտարարել են, որ «ցավում են պատճառված անհարմարության համար», քանի որ արգելափակումը կազդի հարյուր հազարավոր մարդկանց վրա։

 

Send