Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի՝ Գրենլանդիայի սպառնալիքը խորացնում է Եվրոպայի խորը պառակտումները․ Bloomberg

Blog Image

Գրենլանդիայի շուրջ Դոնալդ Թրամփի հետ Եվրոպայի առճակատումն արագորեն վերածվում է ավելիի, քան ևս մեկ վեճի։ Մասնատված աշխարհամասի առաջնորդները հուսահատ առաքելության մեջ են՝ փրկելու այն, ինչ կարող են տրանսատլանտյան դաշինքի ավերակներից՝ առանց հստակ պատկերացման, թե ինչպես դա անել, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցող բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ նրա գործընկերներից շատերը համաձայն են, որ հետպատերազմյան աշխարհակարգն ավարտվել է, և Թրամփի տարածքային զավթումները կփոխեն գլոբալ քաղաքականությունը։ Վերջին երկու օրերին Բրյուսելում կայացած եվրոպական ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ պաշտոնյաները ցնցված են եղել Միացյալ Նահանգների աջակցության կորստով և այն թշնամանքի վերածվելու արագությամբ։ 

Մի քանի պաշտոնյաներ խոստովանել են, որ անորոշ են, թե ինչպես արձագանքել Վաշինգտոնից եկող սպառնալիքների և պահանջների անընդհատ փոփոխվող հոսքին։

Շատերը նաև շփոթված են եղել իրենց ամերիկացի գործընկերների դիրքորոշումների կտրուկ փոփոխությունից և զարմացել են, թե ինչպես կարող են հարաբերությունները այդքան կտրուկ վատթարանալ։

«Ցավալի է և լիովին աբսուրդային, որ մենք ունենք ամերիկացի նախագահ, որը շանտաժի է ենթարկում մեզ բոլորիս», - երեքշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Շվեդիայի ֆինանսների նախարար Էլիզաբեթ Սվանտեսոնը։

Bloomberg-ը հաղորդել է, որ Դանիայից Գրենլանդիայից հրաժարվելու վերաբերյալ Թրամփի պահանջը դեռևս կարող է լինել բանակցային հնարք՝ Եվրոպայի համար պակաս անընդունելի համաձայնության հասնելու համար։

Send