Չպետք է նախապես դատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Երևանի դուրս գալու իրադարձությունը, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ որոշում կարելի է ակնկալել Հայաստանի անդամակցության վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստից, գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքից «բացառելու կամ չբացառելու» որոշումը կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։
«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշումներ կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյո՞ք այս հարցը լրջորեն կքննարկվի այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, նույնպես հարց է. դա պետությունների ղեկավարների որոշումն է։ Եկեք չշտապենք», - ասել է ՀԱԿՊ քարտուղարը։
«Ես միշտ ասել եմ, որ ոչ միայն երկրի ղեկավարությունն ունի կարծիք, այլև կա հայ ժողովրդի կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ։ Հետևաբար, մենք չենք կանխորոշի իրադարձությունները», - ընդգծել է Մասադիկովը։

Русский